News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 27-ից հունիսի 18-ը Ucom ընկերությունն «Արարատ» գոլֆ ակումբի հետ համատեղ հատուկ UcomPremier բաժանորդների համար Գոլֆի առաջնություն էր կազմակերպել: Հաղթող է ճանաչվել Դավիթ Օհանյանը, ով հնարավորություն ստացավ ներկա գտնվելու հունիսի 29-ից հուլիսի 2-ը Ֆրանսիայում կայանալիք «Open de France» գոլֆի միջազգային հեղինակավոր մրցաշարին:

«Շնորհակալ եմ Ucom-ին այս մրցանակի համար: Ընդամենը 6-7 պարապմունքից հետո եկա ուժերս փորձելու, ու ամեն ինչ ստացվեց: Ֆրանսիա առաջին անգամ եմ մեկնելու», - ասել է Ucom ընկերության հաղթանակած Premier բաժանորդ Դավիթ Օհանյանը:

Կիսաեզրափակիչ փուլ անցած 11 UcomPremier բաժանորդներ յուրաքանչյուր շաբաթ-կիրակի մարզվել են եզրափակչում պատվով հանդես գալու համար, իսկ եզրափակիչ խաղն ստիպել է բոլոր մասնակիցներին եւս մեկ անգամ լարել բոլոր ուժերը, վերհիշել սովորածը, գործադրել բոլոր ջանքերն ու ցուցադրել գոլֆ խաղալու հմտությունները:

«Այս մրցաշարը երախտագիտության դրսեւորում է մեր Premier բաժանորդների համդեպ, ովքեր համապատասխանում են որոշակի չափանիշների ու 12 ամիս անընդմեջ օգտվում են մեր շարժական կապի ծառայություններից», - ասել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:

Առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցներն «Արարատ» գոլֆ ակումբի կողմից արժանացել են մեկ ամսվա «ոսկե ամդամակցության»: Երկրորդ տեղը զբաղեցրած Ալբերտ Սարգսյանն ստացել է Huawei P10 սմարթֆոն:

«Եվս մեկ անգամ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր ընկերության հավատարիմ ու շատ կարեւոր բաժանորդներին Ucom-ի ծառայություններից օգտվելու համար եւ շնորհավորում եմ հաղթողին: Կարծում եմ՝ Open de France-ը դիտելը տարբերվող ու հիշվող մրցանակ է: Այսպիսի մրցաշարերը շարունակական բնույթ կկրեն, իսկ մենք ջանք չենք խնայի մեր բաժանորդների վստահությունն ամրապնդելու համար», - ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ UcomPremier ծրագրի նպատակն է բացառիկ ուշադրության արժանացնել ընկերության ամենահավատարիմ բաժանորդներին, ովքեր ավելի քան 12 ամիս եղել են Ucom-ի բաժանորդ` մշտապես օգտվելով ընկերության ձայնային կամ շարժական ինտերնետ ծառայություններից: UcomPremier բաժանորդներն ստանում են մի շարք առավելություններ Ucom-ի ծառայություններից, խորհրդատվությունից, սպասարկումից օգտվելու ժամանակ, ինչպես նաեւ օգտվում են մի շարք բացառիկ հնարավորություններից, որոնք առաջարկում են Ucom-ի գործընկեր կազմակերպությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ