News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրացի հայտնի կոմպոզիտոր եւ մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելին Հայաստան է ժամանել՝ իրեն նվիրված փառատոնի կապակցությամբ։ Կոմպոզիտորը վերջին անգամ Երեւան այցելել է 7 տարի առաջ եւ կարծում է, որ այս ուղեւորությունը իր համար կլինի վերջինը։ Պատճառն իր առողջական վիճակն է։ Այս մասին Կանչելին ասաց հունիսի 19-ին, Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Վերջին անգամ ես Երեւանում եղել եմ 7 տարի առաջ, եւ քանի որ բավական պատկառելի տարիք ունեմ, այնքան էլ հույս չունեի, որ ինձ եւս մեկ անգամ բախտ կվիճակվի լինել այս քաղաքում եւ այս երկրում, որտեղ շատ մտերիմ ընկերներ ունեմ։ Ցավոք, շատերն արդեն ողջ չեն։ Եւ անկեղծ ասած, կարծում եմ, որ սա կլինի Երեւան իմ վերջին այցելությունը։ Այս առուոմվ, նկատի ունեմ իմ առողջական վիճակը։ Դե, իսկ եթե Աստված կամենա, եւ ես եւս մեկ անգամ այստեղ հայտնվեմ, երջանիկ կլինեմ», - ասաց 81-ամյա կոմպոզիտորը։

Կանչելիի խոսքով՝ ինքը ծանոթ էր ընդամենը մի քանի հայ ականավոր արտիստների, սակայն մտերիմ է եղել մի խումբ հայ կոմպոզիտորների հետ՝ Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ավետ Տերտերյանի։

«Ես այժմ չեմ կարող բոլորին նշել, սակայն այդ ամենը կապված է եղել Դիլիջանում իմ կյանքի, Կոմպոզիտորների ստեղծագործական տան հետ, որտեղ ես տարիներ շարունակ սիստեմատիկ կերպով այցելում էի», - հավելեց արտիստը։

Գիա Կանչելիին նվիրված փառատոնը տեղի է ունենում Երեւանում, հունիսի 18-20-ը։ Փառատոնի շրջանակում երկու սիմֆոնիկ համերգ եւ մեկ կամերային երեկո տեղի կունենա, որոնց ընթացքում կհնչեն Գիա Կանչելիի ստեղծագործությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ