News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի կողմից սիրիական ինքնաթիռին հարվածելուց հետո դադարեցնում է Սիրիայի հարցով երկկողմ հուշագրի շրջանակում Պենտագոնի հետ համագործակցությունը։ Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հունիսի 19-ից դադարեցնում է ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունը՝ Սիրիայում միջադեպերը կանխելու եւ ավիացիայի թռիչքների անվտանգությունն ապահովելու մասին հուշագրի շրջանակում։

Ամերիկյան հրամանատարությունից պահանջում ենք մանրակրկիտ հետաքննություն անցկացնել, ինչպես նաեւ ներկայացնել դրա արդյունքները։ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների շրջանակում ցանկացած ինքնաթիռներ կուղեկցվեն ՀՀՊ համակարգերով։

Սիրիայի երկնքում ռուսական ավիացիայի՝ մարտական հանձնարարություններ կատարելու շրջաններում Եփրատ գետից արեւմուտք հայտնաբերված ցանկացած օդային օբյեկտ՝ ներառյալ միջազգային կոալիցիայի ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, կուղեկցվեն ռուսական հակահրթիռային պաշտպանության ցամաքային եւ օդային միջոցներով՝ որպես օդային թիրախներ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ