News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը հունիսի 18-ին, Ստեփանակերտում իր ամփոփիչ նիստում քվեարկությամբ որպես հիմք ընդունել է եզրափակիչ բանաձեւի նախագիծը:

«Բանաձեւում ասվում է. «Մենք` 2017 թվականի հունիսի 16-18- ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի մասնակիցներս, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների իրողությունը եւ կարեւորելով`

Հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի կատարելագործումը,

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա իրացումը,

Քաղաքական գործընթացներում հանրային կառավարման արդյունավետությունը,

Հայկական կուսակցությունների բացառիկ դերակատարությունը հայոց պետականության կերտման գործում եւ արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը համազգային նշանակություն ունեցող հարցերում,

Հայկական պետություններում կուսակցությունների վերլուծական եւ կառուցվածքային կարողությունների զարգացման նպատակով փորձագիտական ձեւաչափերով քննարկումների համար հարթակների ստեղծման անհրաժեշտությունը,

Հայկական պետություններում տնտեսության առաջանցիկ զարգացումը եւ արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ սոցիալական արդարության նպատակային քաղաքականությունը՝

1. Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականությունը, որն ուղեկցվում է նաեւ մարդկային զոհերով, միաժամանակ ընդգծում ենք, որ իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

2. Վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հետագա զարգացման բացառիկ երաշխավորն անվտանգության միասնական համակարգն է, եւ հատկապես՝ հայկական զինված ուժերը:

3. Արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականությունը եւ ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները լրջորեն վտանգում են բանակցային գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը եւ տարածաշրջանի անվտանգությունը:

4. Կարեւորում ենք ԼՂ հիմնախնդրի՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծման եւ բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցության անհրաժեշտությունը:

5. Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային հանրությանը հետամուտ լինել շփման գծում միջադեպերի ուսումնասիրության եւ հետաքննության մեխանիզմների ներդրմանը, դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը, հրաժարվելով անարդյունավետ համահարթեցման մոտեցումներից՝ հասցեական գնահատականներ տալ եւ նախահարձակ կողմի նկատմամբ կիրառել զսպող մեխանիզմներ:

6. Փաստում ենք արտաքին քաղաքականության ոլորտում եւ միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը:

7. Արձանագրում ենք ներկուսակցական ժողովրդավարության եւ միջկուսակցական հարաբերությունների արդյունավետության մեծացման եւ հանդուրժողականության անհրաժեշտությունը:

8. Նպաստելու ենք ընտրական համակարգերի շարունակական կատարելագործմանը եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը:

9. Վերահաստատում ենք Ստեփանակերտ քաղաքում հայկական կուսակցությունների ամենամյա քննարկումների անցկացման անհրաժեշտությունը՝ ստեղծելով կուսակցությունների ոլորտային կառույցների համատեղ քննարկումների անցկացման զուգահեռ հարթակներ:

10. Առաջարկում ենք Սփյուռքի մյուս երկու ավանդական կուսակցություններին հետագայում միանալ այս համաժողովի աշխատանքնքներին:

«Ազատ hայրենիք» կուսակցություն

«Ազատություն» կուսակցություն

«Ազգային միաբանություն»կուսակցություն

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Արցախի ժողովրդավարական կուսակցություն

Արցախի Հանրապետության Կոմունիստական կուսակցություն

Արցախի Արմենական կուսակցություն

Արցախի Հանրապետական կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն

Հայոց Համազգային շարժում

«Հանրապետություն» կուսակցություն

«Հզոր Հայրենիք» կուսակցություն

Միացյալ Ազատական Ազգային Կուսակցություն

«Սահմանադրական Իրավունք» միություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ