News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախում վիրավորվելու հետեւանքով Մյասնիկ Հովհաննիսյանի երկու աչքերն էլ վնասվել են, եւ այս պահին մասնագետները վիճակը ծանր են գնահատում։ Դեռ վաղ է կանխատեսել, թե նա որքան լավ կկարողանա տեսնել, ամեն ինչ կախված է հետվիրահատական շրջանից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ, Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մալայանը։

Նրա խոսքով՝ հունիսի 17-ին վիրահատությունը բարեհաջող է անցել, եւ այժմ 33-ամյա կադրային սպան վերականգնվում է։ Սակայն առաջիկա շաբաթվա ընթացքում դեռ բարդությունների հավանականություն կա, այդ պատճառով նա մասնագետների հսկողության ներքո է։ Եթե հետվիրահատական շրջանը եւս հաջող անցնի եւ բարդություններ չլինեն, առնվազն մի քանի ամիս երկարատեւ բուժման կարիք կլինի:

Գլխավոր ակնաբույժն ասաց, որ վիրահատության ընթացքում Մյասնիկի ձախ աչքից արկի մեծ բեկոր են հեռացրել, ինչպես նաեւ մի քանի մանր բեկորներ՝ աջ աչքից։ Զինծառայողի աչքերն ու դեմքը տուժել են նաեւ այրվածքից, ուստի նրա բուժումը ճիշտ կազմակերպելու համար խորհրդակցել են այրվածքաբանի հետ։

Մյասնիկի աչքերի վիրակապն արդեն հանել են։ Նա հիմա կարող է տարբերել առարկաների ուրվագծերը, սակայն գույները դեռ շփոթում է։ NEWS.am-ի թղթակցին նա հայտնեց, որ մտադիր է շարունակել զինվորական ծառայությունը եւ թշնամիներից պաշտպանել Հայաստանն ու Արցախը։

Մյասնիկի հայրը՝ Մարտին Հովհաննիսյանն իր հերթին ասաց, որ իր որդին սեփական կամքով է գնացել Արցախ՝ ծառայելու։ Հոր խոսքով՝ Մյասնիկին դեռ մանկուց հետաքրքրել է ռազմական գործը, եւ նա երազել է զինծառայողի կարիերայի մասին։ Նա նաեւ սպորտով է զբաղվել՝ թեթեւ աթլետիկայով եւ ֆուտբոլով։ 

Մյասնիկը ծնվել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է։ Նա երեք երեխա ունի, ավագ որդին 9 տարեկան է, միջնեկ դուստրը դեռ մանկապարտեզ է հաճախում, իսկ կրտսեր դուստրը 2 տարեկան է։

Հիշեցնենք, որ Մյասնիկ Հովհաննիսյանը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։ Գրեթե նրա կողքին պայթած թշնամու արկի բեկորները վնասել են զինծառայողի աչքերը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից կրակ է բացել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Իսկ հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Եվս 2 զինծառայող վիրավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ