Քալիֆորնիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 3 մարդու, որոնց մեղադրում են ավոկադոյի ապօրինի վաճառքի մեջ, դրա հետեւանքով Վենտուրայի շրջանի ձեռնարկությունը ավելի քան 300 հազար դոլարի կորուստ է ունեցել, փոխանցում է Americaru-ն:
Խուզարկության թույլտվություն ստանալուց հետո Վենտուրայի շրջանի իրավապահները ձերբակալել են 3 կասկածյալի՝ 38-ամյա Ջոզեֆ Վալենսուելային Սանտա Փոլից, 28-ամյա Կարլոս Չավեսին Օքսնարդից եւ 30-ամյա Ռահի Լեբլանին Օքսնարդից: Ոստիկանները հայտարարել են, որ հետաքննությունը սկսվել է մայիսի վերջին, երբ իրենց հայտնել են, որ Mission Produce-ի աշխատակիցներն ավոկադոյի ապօրինի վաճառք են կատարել: Ընկերությունը գողացված արտադրանքի արժեքը գնահատել է ավելի քան 300 հազար դոլար:
Ոստիկանների ենթադրությամբ՝ կասկածյալների հաճախորդները կարծել են, թե Mission Produce-ին են վճարում: Քննությունը շարունակվում է: