News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը կշարունակի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այս մասին ասվում է Հայաստանի կառավարության ծրագրում, որը պետք է ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Արտաքին քաղաքականության ոլորտում ծրագրվում է խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ մասնակցել Եվրասիական տնտեսական միության կարգավորիչ մեխանիզմների ստեղծմանը։ Նախատեսվում է զարգացնել ԱՄՆ-ի հետ գործընկերությունը, խորացնել հարաբերությունները հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ։ Հայաստանը նախկինի պես պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, բայց առանց նախապայմանների։

Նախատեսվում է նաեւ խորացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում, ինչպես նաեւ շարունակել քաղաքական երկխոսությունն ու ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը։

2017-2022 թվականներին ծրագրվում է հստակեցնել համահայկական գերակա խնդիրները, իսկ մինչեւ 2018 թվականի ավարտը մշակել պրոֆեսիոնալ ընկերակցությունների (բժիշկներ, իրավաբաններ եւ այլն), սփյուռքահայերի աջակցության ռազմավարություն։ Նկատենք, որ Սփյուռքի նախարարությունը, որը պետք է ձեւակերպեր այդ խնդիրները, գործում է 2008 թվականից։

Պաշտպանության ոլորտում մինչեւ 2020 թվականի ավարտը ծրագրվում է ստեղծել նորարարական համակարգ եւ ամրապնդել Պաշտպանության նախարարության կապերը բուհերի հետ՝ ըստ անհրաժեշտ մասնագիտությունների։ Մինչեւ 2020 թվականի ավարտն էլ կատարելագործվելու է մարտական հերթապահության դիրքերի զինումը՝ անձնակազմի անվտանգությունը բարձրացնելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ