News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օրերս Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 4 զինծառայողների մահը մեր քաղաքական գործիչների խղճի վրա է: Այս մասին հունիսի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի ԽՍՀ-ից Փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը:

Նրա խոսքով՝ հայ քաղաքական գործիչները ոչ մի քայլ չեն ձեռնարկում եւ ազատագրված տարածքները նախկին տեսքով են պահպանում, իսկ ադրբեջանցիները ցանկանում են դրանք վերադարձնել: «Այսպես թե այնպես, անհրաժեշտ է այն մասին խոսել, թե ինչ ձեւաչափ է հարկավոր մշակել, որ այն հարմար լինի նաեւ հայկական կողմերին՝ խաղաղություն հաստատելու նպատակով»,- նշեց Ավագյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ի երեկոյան ադրբեջանական կողմը հակատանկային նռնականետերի կիրառմամբ հրադադարի ռեժիմը խախտել է ԼՂՀ ՊՆ-ի կենտրոնական հրամանատարության զորամասերից մեկի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Զոհվել են զինծառայողներ Արայիկ Մատինյանը՝  1997 թվականին ծնված, Վիգեն Պետրոսյանը՝ 1997 թվականին ծնված եւ Վարդան Սարգսյանը՝ նույնպես 1997 թվականին ծնված: Հունիսի 17-ի առավոտյան Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈւ-երի շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել, որի հետեւանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ-ի զինծառայող Նարեկ Գասպարյանը՝ 1997 թվականին ծնված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ