News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 21
Տեսնել լրահոսը

Սեւ ծովը փոխել է գույնը եւ, տիեզերքից արված լուսանկարում պարզ երեւում է, որ այն փիրուզագույն-մարգարտափայլ երանգներ է ստացել, հաղորդում է NASA-ն։

Գունային երանգները հատկապես նկատելի են Ռումինիայի, Բուլղարիայի եւ Ուկրաինայի ափերին։

Պատճառը ջրիմուռներն են, որոնց մակերեսին կալցիումի կարբոնատ է կուտակվում։ Այդ պատճառով մանրադիտակային օրգանիզմները ծաղկելու ժամանակ կարծես ներկում են Սեւ ծովի ջրերը։

Ի դեպ, ջրիմուռների ծաղկելը կարող է ջրում թթվածնի պակասի պատճառ դառնալ, ինչը կարող է վնասել ծովի բնակիչներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news