News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տուն չեմ կառուցել, ծառ չեմ տնկել, բայց դիլիջանյան ջուրը ես եմ ճանաչված դարձրել։ Հայտնի վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելին հունիսի 19-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է «Միմինո» ֆիլմի հետ կապված հայտնի պատմությունը։

Կանչելիի խոսքով Գեորգի Դանելիայի «Միմինո» կատակերգության հնչունավորման ժամանակ ինքն անցնում էր «Մոսֆիլմի» միջանցքով։ «Այդ պահին մշակում էին ջրի վերաբերյալ հայտնի դրվագը («Մեզ մոտ Դիլիջանում, խոհանոցում ծորակը բացում ես, ջուր է հոսում, աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում»-մեջբերում ֆիլմից, խմբ․)։ Քանի որ Ֆրունզիկը Լենինականում է ծնվել, նա Դանիելայի հետ պայմանավորվել էր Լենինականը հիշատակել։ Ես Դանելիային խնդրեցի միջանցք դուրս գալ ու նրան ասացի «Գիո, Լենինականը ի՞նչ կապ ունի։ Դու գիտես, չէ՞, որ իմ սիմֆոնիաներից 6-ը ես Դիլիջանում եմ գրել։ Բացի դրանից «Լենինական» բառի մեջ կա «Լենին» անունը, ինչը լրիվ ժամանակավոր է»։ Մի խոսքով, ես սկսեցի նրան համոզել, որ նա Ֆրունզիկին խնդրի Դիլիջանի անունը տալ»։

Որպեսզի ռեժիսորին վերջնականապես համոզի՝ Կանչելին իր վերնաշապիկն է տվել նրան։ «Ես այդ պահին սեւ վերնաշապիկով էի։ Դանելիան ասաց․ «Դու  ինձ կտա՞ս քո վերնաշապիկը» ու ես նրան ասացի «Կտամ»։

Գիա Կանչելին այցելել է Երեւան իրեն նվիրված երաժշտական փառատոնի կապակցությամբ։ Փառատոնը, որի ընթացքում հնչում են մաեստրոյի ստեղծագործությունները, տեւելու է մինչեւ հունիսի 20-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ