News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2020 թվականի վերջից Հայաստանում կկատարեն օֆշորների դեմ միջազգային պահանջները։ Այս մասին ասվում է Հայաստանի կառավարության պաշտոնապես հրապարակված ծրագրում, որն առաջիկայում կքննարկեն Ազգային ժողովում։ 

Պահանջները նշված են BEPS (Base Erosion and Profit Shifting - հարկային բազայի լվացում եւ եկամուտների հափշտակում) ծրագրում, որին Հայաստանը եւս միացել է։ Ծրագիրը կազմել է Տնտեսական զարգացման ու համագործակցության կազմակերպությունը (OECD)։

Բացի այդ, մինչեւ 2017 թվականի վերջ նախատեսվում է Պարսից ծոցի երկրների հետ բանակցություններ վարել արտոնյալ եւ առեւտրային ռեժիմի շուրջ, իսկ մինչեւ 2021 թվականի ավարտ՝ Հնդկաստանի հետ։

Մինչեւ 2018 թվականի ավարտը ծրագրվում է ներգրավել առնվազն 2 միջազգային ընկերություն՝ հետազոտական լաբորատորիաներ բացելու համար (R&D)։ Տնտեսական բարեփոխումների շարքում մինչեւ 2017 թվականի վերջ ծրագրվում է անշարժ գույքի հարկերի գանձման վերաբերյալ միասնական օրինագիծ մշակել ու ներկայացնել։ 

Մինչեւ 2022 թվականը կկատարելագործվի մաքսային վերահսկողության  համակարգն ու կկրճատվի մաքսային ընթացակարգերի ժամանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ