News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կատարը չի բանակցելու արաբական պետությունների հետ, որոնք խզել են իր հետ տնտեսական ու տրանսպորտային հարաբերությունները, քանի դեռ նրանք չեն վերանայել իրենց սահմանած միջոցառումները։ Այս մասին հայտնել է Կատարի ԱԳ ղեկավար շեյխ Մոհամեդ բին Աբդուլռահման ալ Թանին, հայտնում է Reuters-ը։

«Կատարը շրջափակման մեջ է գտնվում, բանակցություններ չեն իրականացվում։ Նրանք (Ծոցի երկրները) պետք է չեղարկեն շրջափակումը բանակցություններ սկսելու համար»,- նշել է նա։ Նրա խոսքով, Կատարը շրջափակման չեղարկումը համարում է նախապայման առաջխաղացման համար։

Ալ- Թանին նշել է, որ Քուվեյթի էմիրը, որը միջնորդ է այդ ճգնաժամի կարգավորման գործընթացում, դեռ սպասում է որոշակի պահանջների Ծոցի պետություններից։ «Կատարը գիտի, թե մենք ինչ ենք ուզում» շարքից անորոշ պահանջները  անընդունելի են»,- նշել է նա։ Նրա խոսքով, այն ամենը վերաբերում է Ծոցի երկրների համագործակցության խորհրդի կազմում ընդգրկված վեց պետություններին, բանակցությունների առարկա է։ «Այն ամենը, ինչ դրանից դուրս է՝ բանակցությունների առարկա չէ։ Ոչ ոք իրավունք չունի միջամտել ներքին գործերին։ Al Jazeera հեռուստաալիքը Կատարի ներքին գործն է,  տարածաշրջանային հարցերով Դոհայի արտաքին քաղաքականությունը Կատարի ներքին գործն է։ Եվ մենք մտադիր չենք բանակցել մեր ներքին գործերի մասին»,- նշել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ