News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չպետք է ակնկալել կտրուկ փոփոխություններ։ NEWS.am–ի հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը։ Նա հայտարարել է, որ հանձնաժողովն ընդամենը ցույց է տալու, որ ինչ–որ բան այն չէ։

Պարոն Թովմասյան,կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործելու դեպքում ի՞նչ պատկեր կտեսնի հանրությունը։ Օրինակ, հանձնաժողովի աշխատանքի արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաներ կհայտնվե՞ն ճաղերի հետեւում։

Բնավ, այս հանձնաժողովը եւ օրենքը դրա մասին չէ, չի նշանակում, որ այս օրենքն ունենալու պարագայում պետք է այդ մարդիկ հայտնվեն ճաղերի հետեւում, ընդհանրապես եթե խոսենք հակակոռուպցիոն համակարգերի մասին, դրանք աշխարհում բավականին տարբեր են՝ սկսած մասնագիտական մարմիններից, դրանց բացակայությունից, սկսած միջանկյալ տարբերակներից եւ այլն։ Եւ ոչ ոք չի ասել՝ դրանից որն է առավել արդյունավետ, որն է սակավ արդյունավետ։ Թե ինչպիսին կլինի, իրականում կյանքը ցույց կտա՝ ինչ կունենանք։ Այն գործիքակազմը, որը չուներ նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի գլխավոր խնդիրը հիմնականում հրապարակայնության ապահովումն էր եւ նա չուներ վերլուծությունների, նյութերը դատախազություն ուղարկելու համադրելու լիազորություն, հիմա, ըստ էության, այդ գործառույթը կավելանա։ Կսկսի նման գործառույթ իրականացնել։

Եթե պաշտոնյաները շարունակեն իրենց գույքը դարձյալ գրանցել հարազատների անունով, ի՞նչն է փոխվելու։

Ես ասում եմ՝ եթե չունենք համապարփակ այդ բոլոր մեխանիզմները, այդքան էլ արդյունավետ չի կարող լինել... Կոռումպացված պաշտոնյայի ձեռքը միայն հանձնաժողովը չի կարող բռնել, կա դատախազություն, ոստիկանություն, տարբեր ծառայություններ, որոնք էդ գործառույթը իրականացնում են։ Չպետք է միայն այստեղ տեսնեք ու փորձեք սրանից հետեւություն անել։ Սա վերջնական արդյունքում ցույց է տալու, որ ինչ–որ բան այնպես չի, օրինակ, եթե այդ պաշտոնյան կոռուպցիոն հանցագործության մեջ չի բացահայտվում, բայց համադրում ես եկամուտները, գույքը, ձեռքբերումը, որոնք իրար չեն համապատասխանում եւ որոշակի ռիսկեր է տեսնում, իսկ տվյալ անձը պետք է դրան պատասխանի։

Այսպիսի կառույցները, հանձնաժողովները ի՞նչ օգուտ կարող են տալ, եթե իրավական համակարգը, որն ունի կոռուպցիայի դեմ պայքարի հստակ գործիքներ, անգործության է մատնված, կամ թիրախավորում է ցածր օղակի պաշտոնյաներին։

Ես չեմ ասում, որ բոլոր երաշխիքները կան, մոռացեք, որ կստեղծվի մի մարմին, որը երկրի բոլոր խնդիրները կլուծի։ Ես ունեմ իմ պատկերացումը այդ ողջ համակարգի մասին, որը որոշակիորեն չի համընկնում այն համակարգի հետ, որն այս փուլում ներդրվել է, բայց ես դրա մասին չեմ բարձրաձայնում։ Իմ պատկերացումները մի փոքր այլ են այդ ոլորտում անելիքների հետ կապված։ Մյուս կողմից չի կարելի երբեք մտածել, որ մի ինստիտուտ ստեղծվելու է, ու ողջ խնդիրները լուծվելու են։ Այս ինստիտուտը չի գալիս իրենով փոխարինելու ոստիկանությանը, դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը։ Հասարակությունն ուզում է մի օր արթնանա ու տեսնի՝ բոլորը ձերբակալված ու կալանավորված են եւ այլն, այդպես չէ։ Ավելին ասեմ՝ նույն պրոֆեսիոնալ մարմինների կառույցների վերլուծությունն այն է, որ Հայաստանում կոռուպցիան ու կոռուպցիայի ընկալումը տարբերվում են։ Հասարակության կողմից կոռուպցիայի ծավալների վերաբերյալ ընկալումն ավելի մեծ է, քան այն կա Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ