News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նիստում քննարկվել է «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նախագծով սահմանվում են ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների իրականացման օրը, ժամը, օրակարգը եւ մասնակիցների ցանկը:

Քննարկումների արդյունքում որոշման նախագիծն արժանացել է ԱԺ խորհրդի անդամների հավանությանը:

Քննարկվել եւ հաստատվել է նաեւ «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» օրակարգային հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ