News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սոմալիում մահապատժի է դատապարտվել թիկնապահը, որը սպանել էր երկրի ամենաերիտասարդ նախարարին։

BBC-ի փոխանցմամբ, Սոմալիի ռազմական դատարանը մահապատժի է դատապարտել Ահմեդ Աբդուլահի Աբդիին, որը մայիսին կրակել ու սպանել է հասարակական աշխատանքների 31-ամյա նախարար Աբդուլահի Շեյխ Աբասին։ Միջադեպը տեղի է ունեցել Մոգադիշոյում նախագահական պալատի մոտ։ Դատապաշտպանները հայտնել են, որ Ահմեդը սխալմամբ է կրակել նախարարի վրա՝ կարծելով, թե նա ահաբեկիչ է։ Փաստաբանները պնդում էին, որ նախարարի մեքենան չափից շատ էր մոտեցել այն ավտոմեքենային, որտեղ մեկ այլ պաշտոնյա էր, որին պաշտանում էր հատուկ ծառայությունների աշխատակիցը։

Սպանված նախարարը մեծացել էր Քենիայում փախստականների ճամբարում, 2016-ի նոյեմբերին նա դարձել էր Սոմալիի կառավարության ամենաերիտասարդ նախարարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ