News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կուբայի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը «գրոտեսկային տեսարան» էր ՝ Սառը պատերազմի ժամանակներից։ Այս մասին հայտնել է Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը, հավելելով, որ Թրամփի ելույթը կուժեղացնի կուբացիների հայրենասիրությունը։

Նա նշել է, որ Կուբան մերժում է Թրամփի պահանջը՝ ԱՄՆ-ում խուզարկման մեջ գտնվող փախստակներին հանձնելու մասին։ «Կուբան քաղաքական ապաստան է տրամադրել ԱՄՆ քաղաքացիական իրավունքների համար պայքարողներին։ Այդ մարդիկ չեն արտահանձնվի ԱՄՆ-ին»,- նշել է Ռոդրիգեսը։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր իր նախորդ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված՝ Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի դադարեցման մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ