News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տղամարդը, որը Ելիսեյան դաշտերում մեքենայով մխրճվել էր ոստիկանական ֆուրգոնի մեջ, ամենայն հավանականությամբ, զոհվել է։ Այս մասին հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով ֆրանսիական ոստիկանությունը։

Նշում են, որ միջադեպի հետեւանքով ոչ մի ոստիկան, կամ անցորդ չի տուժել։ Վարորդը բախվել է ոստիկանական մեքենային, երբ փորձում էր առաջ անցնել դրանից։ Բախումից հետո նրա մեքենան հրկիզվել է։ Ոստիկանությունում համարում են, որ տղամարդը դա միտումնավոր է արել։ Միջադեպի հետաքննությամբ զբաղվելու է հակաահաբեկչական վարչությունը։ Հայտնում են, որ վարորդը զինված է եղել։ Նրա մեքենան խուզարկվում է՝ պայթուցիկ նյութի առկայությունը պարզելու նպատակով։

Դեռ հասկանալի չէ, թե ինչ հանգամանքներում է զոհվել հարձակվողը։ Ավելի վաղ ոստիկանությունը հավաստիացնում էր, որ նա ձերբակալված է եղել։ Սակայն հետագայում պարզվել է, որ նա զոհվել է անվտանգության ուժերի աշխատակիցների վրա հարձակման փորձի հետեւանքով, հայտնում է AP-ն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ամենաշատ