Մոսուլում ականի պայթյունի հետեւանքով զոհվել է իրաքցի լրագրող, եւս երկու ֆրանսիացի լրագրող վիրավորում է ստացել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Իրաքցի լրագրող Բախտիյար Հադդադը զոհվել է, ֆրանսիացի թղթակից Վերոնիկ Ռոբերտն ու Ստեֆան Վիյանովը վիրավորում են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց Իրաքի հյուսիսում։