News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնի ոստիկանությունը կալանավորել է 47-ամյա տղամարդուն, որը մզկիթի մոտ մխրճվել էր անցորդների ամբոխի մեջ։ Նրան կասկածում են ահաբեկչություն՝ այդ թվում մահափորձ ու սպանության պատրաստելու կամ էլ հրահրելու մեջ, հայտնում է AFP-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է հարձակման վայրում ։ Կալանավորվածն ապրում է Քարդիֆում։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, պատահարը դիտարկվում է որպես ահաբեկչական միջադեպ ու հետաքննվում Հակաահաբեկչական վարչության կողմից։

Mirror-ի տվյալներով, կալանավորված Դարեն Օսբորնը չորս երեխաների հայր է։

Նշենք, որ վրաերթի հետեւանքով 1 մարդ է զոհվել, 10-ը վիրավորվել։ ԱԿանատեսների խոսքով, տղամարդը, որը վրաերթի է ենթարկել անցորդներին, բղավում էր ․ «Ես կսպանեմ մուսուլմաններին»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ