News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ կապերի վերականգնման ուղղությամբ՝ Սիրիայում պատահական բախումներից խուսափելու նպատակով։Այս մասին հայտնել է ԶՈՒ շտաբերի ղեկավարների միացյալ հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ Սիրիայի մասին երկկողմանի հռչակագրի շրջանակում Պենտագոնի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին ՌԴ ՊՆ-ի հայտարարության կապակցությամբ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խոցել է սիրիական կործանիչը։

Դանֆորդի խոսքով, կապ դեռ պահպանում են Կատարում ԱՄՆ օպերացիոն կենտրոնն ու Սիրիայում Ռուսաստանի ցամաքային ռազմական ուժերը։ «Մենք աշխատելու ենք զինվորականների ու դիվաnագիտական ալիքների հետ՝ կապերի վերականգնման համար»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ «Սիրիայի երկնքում ռուսական ավիացիայի մարտական առաջադրանքների կատարման շրջաններում ցանկացած օդային օբյեկտ, այդ թվում միջազգային կոալիցիայի օդանավերն ու անօդաչու սարքերը, որոնք կհայտնաբերվեն Եփրատից արեւմուտք, ռուսական հակաօդային պաշտպանության ցամաքային ու օդային միջոցների կողմից կընդունվեն որպես օդային նշանակետեր»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ