News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն այսօր՝ հունիսի 20-ին, ընդունել է ԵԽ ներքին վերահսկողության տնօրինության գնահատողներ Քոլին Ուոլին եւ Մարիա Գոլդմանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերը նշել են, որ իրենց այցի նպատակն է գնահատել ԵԽ աշխատանքի արդյունավետությունն անդամ պետություններում. ուսումնասիրման առանցքում այս տարի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտն է:

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով եւ կարեւորել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը նաեւ խորհրդարանական ձեւաչափով: Հյուրերի խնդրանքով տիկին Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեր երկրում իրականացվող բարեփոխումները, այդ թվում` խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներով նախատեսված կարգավորումները: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարեւորել է միջազգային գործընկերների, հատկապես Եվրոպայի խորհրդի աջակցությունը կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված օրենքներն ինստիտուցիոնալ տեսանկյունից արդյունավետորեն կյանքի կոչելու հարցում:

Արփինե Հովհաննիսյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում անդրադարձել է դատաիրավական ոլորտի բարեփոխումներին եւ համագործակցության ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ