News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կառավարության 2017–2022 ծրագիրը լուծելու է նվազագույն գոյատեւման խնդիր։ Այս մասին, NEWS.am-ին հայտնեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության 2017–2022 ծրագիրը։ 

«Փլուզված տնտեսություն ունեցող երկրի համար ընդամենը 5 տոկոս տնտեսական աճի խոստումը բացարձակապես չի լուծելու այն խնդիրները, որոնք արձանագրել է կառավարությունը , մասնավորապես աղքատության 12 տոկոս նվազումը։ Աղքատությունը պաշտոնապես 30 տոկոս է մեր երկրում,  իսկ իրականում մենք գիտենք, որ շատ ավելի բարձր տոկոս է։ Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ կան աշխատող աղքատներ, որոնք որեւէ կերպ այդ 30 տոկոսի սանդղակի մեջ չեն մտնում։ Մարդիկ դե յուրե ունեն աշխատավարձ, բայց իրականում ունեն հացի խնդիր»,–ասել է պատգամավորը։

Նա նշել է, որ այդ խոստացած 5 տոկոս աճն էլ է խիստ կասկածելի՝ հաշվի առնելով 2016 թվականի համար ամրագրած 2.2 տոկոս աճի ընթացքը։

«2016 թվականին ամրագրում էին 2,2 տնտեսական աճ ու ասում, որ ավելի լավ է լինել ազնիվ ու ամրագրել իրատեսական թիվ ու դա կատարել,  ոչ թե ամրագրել 7 տոկոս ու չանել, մենք այսօր ունենք 0.2–04 տնտեսական աճ։  Հիմա այդ իրատեսական թիվը ինչո՞ւ չկատարվեց, կամ 5 տարվա մեջ նվազագույն աշխատավարձի բարձրացումը։ 

2013 թվականի հոկտեմբերին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ 2014 թվականին  նվազագույն աշխատավարձը կդառնա 50 հազար դրամ, 2015–ին՝ 55 հազար դրամ, 2016–ին՝ 62 հազար դրամ, իսկ 2017–ին՝ 70 հազար դրամ։ Այսինքն՝ 2013–ին արդեն պիտի ունենայինք այն թիվը, որը հիմա ամրագրել ենք, մինչեւ 2022 թվականի համար, այսինքն՝  69 հազար դրամ նվազագույն աշխատավարձը։  Ինը ամիս ժամանակ կար, որը բավարար ժամանակ էր գոնե մեկ քայլ տեղաշարժելու համար, բացի հայտարարություններից  ոչինչ չկատարվեց։ 2017 թվականը  մի քանի ամսից ավարտվում է որտե՞ղ են ներդրումները, որոնք խոստացել էին։ Ինչ եղավ 850 միլիոն  ներդրումների հայտարարությունները»,-հայտարարեց  Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ ծրագրին կողմ չեն քվեարկեի, իսկ դեմ  եւ ձեռնպահ քվեարկելու հարցը դեռ խմբակցությունում քննարկելու են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Ամենաշատ