News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կարեւոր նախաձեռնություն, որը կգործարկվի այս տարվա սեպտեմբերի 1-ից․ հացը եւ միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով: Այս մասին, facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ըստ այդմ՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաեւ տեխնիկական կանոնակարգերի պահանջները պետք է համապատասխանեն սահմանված չափանիշներին»,-գրել է նա:

Ավելի վաղ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտել էր, որ 2017թ. հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձեւը եւ տրամադրման կարգը: Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչեւ 2020 թվականը, տրվելու է մեկ տարի ժամկետով եւ անվճար:

Դեռեւս տարվա սկզբից ՍԱՊԾ-ն նախաձեռնել էր մի շարք հանդիպումներ սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների հետ՝ նրանց ներկայացնելով սննդամթերքի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցներին ներկայացվող պահանջները եւ տեղեկացնելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրերն առաջիկայում շրջանառության մեջ դնելու պահանջի մասին:

Հաց-հացաբուլկեղեն եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի պահանջը կգործի արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ