News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 20-ին, ընդունել է Վրաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գիա Կանչելիին, ով ժամանել է Հայաստան հունիսի 18-20-ը Երեւանում անցկացվող Կանչելիին նվիրված փառատոնին մասնակցելու նպատակով:

Ողջունելով անվանի կոմպոզիտորին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում շատ սիրում ու բարձր են գնահատում Գիա Կանչելիի արվեստը, ինչի վկայությունն է նրան նվիրված երեւանյան փառատոնը: Այն, ըստ նախագահի, կոմպոզիտոր Կանչելիի երաժշտական ժառանգության նկատմամբ հայ հանդիսատեսի սիրո եւ ճանաչման լավագույն դրսեւորումն է:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու ճանաչված կոմպոզիտորին, ով իր մեծ ներդրումն ունի հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Գիա Կանչելին նշել է, որ իր ստեղծագործական գործունեության մի զգալի ժամանակահատված ուղղակիորեն կապված է Հայաստանի հետ՝ իր յոթ սիմֆոնիաներից վեցը գրել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը եւ այդ կապակցությամբ երկար ժամանակ է անցկացրել Հայաստանում՝ ձեռք բերելով անկրկնելի ընկերներ հայ կոմպոզիտորների շրջանում: Անվանի մտավորականը ջերմությամբ է հիշել նրանց հետ հանդիպումներն ու շփումները՝ ընդգծելով, որ դրանցով մինչ այսօր հպարտանում է:

Նշելով, որ հայ-վրացական հարաբերություններն այսօր գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, տարեցտարի առավել ամրապնդվում եւ խորանում են բարիդրացիական կապերը երկու ժողովուրդների միջեւ, զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ավագ սերնդի ներկայացուցիչների, այդ թվում՝ անվանի մարդկանց մեծ բարեկամության օրինակների վրա շարունակել կրթել ու դաստիարակել երիտասարդ սերնդին՝ խրախուսելով ակտիվ շփումները մշակույթի ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ