News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Իգլայի» գործով կալանավորվածներ  Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին եւ ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքները նախաքննության ավարտին մեղմացվել են: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սանասար Գաբրիելյանի շահերի պաշտպան Կարապետ Աղաջանյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներից հանվել է  ՀՀ ՔՕ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ՝ Ռազմամթերքի մաքսանենգություն, նա մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ:

Կարապետ Աղաջանյանը նշեց, որ Սանասար Գաբրիելյանը, լինելով ազատամարտիկ, ցանկացել է զենք գնել ՀՀ զինված ուժերի համար եւ հենց այդ պատմության հետ կապված էլ հետագայում կալանավորվել է:

«Իմ պաշտպանյալը ցուցմունք էր տվել, ասել էր, որ լինելով պատերազմի մասնակից, ապրիլյան պատերազմից հետո ցանկություն էր հայտնել զինված ուժերի համար զինամթերք ձեռք բերել: Ռուսաստանում նա բիզնես ունի, գումար ունի եւ որոշել էր զենք առնել օրինական ճանապարհով՝ բանակին օգնելու:  Նախ անհրաժեշտ էր ճշտել, թե ինչ զենք կա, ինչ արժե, որից հետո էլ ներկայացնել զինված ուժերին, թե որ զենքն է ցանկանում գնել:  Պետք  է փողը փոխանցեր, հետո զենքը ներկրեր: Իսկ մյուս անձինք առանց իր իմացության, Հայաստանի ներսում զենք են ձեռք բերում, ներկայացնում են՝ իբր դրսից են բերել, բայց, երբ պաշտպանյալս նկարով տեսնում է , համոզվում է, որ թերի է այդ  «Իգլան», որոշում է հրաժարվել դրանից: Ամբողջ պատմությունը դա է եղել»,-ասաց նա:

Կարապետ Աղաջանյանը նշեց, որ գործով մյուս մեղադրայլ Արմեն Պողոսյանը հենց այն անձն է, որը փորձել է մոլորեցնել Սանասար Գաբրիելյանին եւ Հայաստանում ձեռք բերած  «Իգլան» ներկայացնել իբրեւ արտասահմանից ներմուծած   եւ այդ ճանապարհով գումար աշխատել:

«Փաստորեն, այն անձնացից մեկն է, որն իբր թե զենք պետք է Հայաստան ներմուծեր, բայց, իրականում  այդպիսի բան չի եղել, ներսից գտել են այդ զենքը եւ ներկայացրել՝ իբր թե ներմուծել են: Այդ «Իգլան»  որպես զինամթերք չի ծառայել, որովեհետ լիարժեք չի եղել: Փորձել են խաբել պաշտպանյալիս, որպեսզի գումար աշխատեն, բայց նա էլ համոզվելով, որ այդ զենքը լիարժեք չէ, դիմել է իր մարտական ընկերոջը՝ Սամվել Բաբայանին եւ խորհուրդ հարցրել նրանից: Սամվել Բաբայանն էլ նկարը տեսնելով, ասել է, որ թափելու բան է: Ամբողջ խնդիրն այն է, որ իմ պաշտպանյալը նախաքննության ընթացքում այդ հանգամանքը չի նշել, որպեսզի Սամվել Բաբայանին որեւիցե բանով վնաս չտա, սակայն, Սամվել Բաբայանն, ինքն է իր նախաքննական ցուցմունքում այդ մասին ասել, որից հետո էլ ամեն ինչ պարզվել է ու հենց դա էլ պատճառ է եղել մեղադրանքը մեղմացնելու»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստան ապօրինի  «Իգլա» ներմուծելու գործով կալանավորվել են Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը: Նրանց մեղադրանք էր առաջադրվել Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, սակայն, հետագայում մեղմացվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվելե ն կողմերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են...
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրթաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կարգապահական...
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Նիկոլ Փաշինյանն ասում ա՝ կոմպլիմենտ եք անում, որ ասում եք՝ թուրք, բա Թուրքիայի ու Ադրբեջանի հերոս ա ինքը...
Ամենաշատ