News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոտ 200 մարդ է հավաքվել Բրյուսելի օկրուգներից մեկում, որպեսզի հարգեն Օսմանյան Թուրքիայում հայերի, հույների ու ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը։

Արարողությունն անցել է հուշատախտակի մոտ, որը բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայտնում է Brussels Times-ը։

Բելգիահայերի ֆեդերացիայի ներկայացուցիչ Լյուկ Ատասի խոսքով սերունդները պետք է իմանան, թե ինչ է պատահել իրենց ծնողների ու տատիկ- պապիկների հետ։ «Այդ ողբերգությունը մեր ազգային ինքնության մասն է, ինչպես եւ մեր հավատը, լեզուն ու մշակույթը»,- նշել է նա, հավելելով, որ քրիստոնյաները նորից սպառնալիքի տակ են Մերձավոր արեւելքում, որտեղ նոր ցեղասպանության են ենթարկվում։

Ելույթ ունեցողները նշել են, որ Բելգիայի խորհրդարանը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը։

«Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցության պատգամավոր Ժորժ Դապլեմանը նշել է․ «Այս հարցով քվեարկությունը 2015-ին ձախողվել է գլխավորապես Թուրքիայի ճնշման պատճառով։ Այդուհանդերձ, ես կշարունակեմ Ցեղասպանության ճանաչման համար պայքարը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ