News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 20-ին ընդունել է Microsoft ընկերության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկուն:

Ողջունելով հյուրին` նախարարը բարձր է գնահատել է Microsoft ընկերության նախագծերից մեկի` «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» աշխատանքը Հայաստանում եւ հույս հայտնել, որ ընկերությունն առաջիկայում եւս կընդլայնի իր գործունեությունը մեր երկրում, օրինակ՝ ստեղծելով լաբորատորիաներ, որոնք կզբաղվեն գիտահետազոտական աշխատանքներով:

Ռոնալդ Բինկոֆսկին հայտնել է, որ հետաքրքրված են Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման աջակցությամբ եւ ուրախ կլինեն այս ոլորտում կիսել իրենց գիտելիքներն ու փորձը:

Վահան Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ՏՏ համայնքի սկսնակ ներկայացուցիչների աջակցման նախաձեռնություններին, առավել եւս, որ նախարարությունը շարունակաբար աշխատում է ստարտափերի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Microsoft-ի ներկայացուցչի խոսքով` Հայաստանում սկսնակները խորհրդատվության կարիք ունեն հատկապես արտասահմանյան ընկերությունների հետ գործարար շփումներ հաստատելու առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տրանսպորտի եւ երթեւեկության կառավարման նորարարական համակարգի ներդրմանն առնչվող հարցեր, այդ ուղղությամբ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները:

Ռոնալդ Բինկոֆսկին նշել է, որ այս ոլորտում կարող են առաջարկել պատրաստի լուծումներ, որոնք արդեն իսկ հաջողությամբ կիրառվում են այլ երկրներում:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում կիբերանվտանգությանը վերաբերող ծրագրերում Microsoft-ի ներգրավվածությունը, Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի  (Date center) ստեղծման գործում ընկերության հնարավոր մասնակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ