News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության շուկաներ ազատ մուտքի դիմաց Հայաստանը պետք է ապահովի մարդու եւ աշխատանքային իրավունքների ստանդարտները: Այս մասին հունիսի 20-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով` Բրյուսելից շատ կարեւոր առաքելություն է ժամանել Երեւան` GSP+ ռեժիմի հետ կապված Հայաստանի առաջընթացի մոնիթորինգ անցկացնելու: Նա հիշեցրեց, որ Հայաստանն այս ռեժիմին միացել է ավելի քան 3 տարի առաջ: «Ձեզանից ոմանք կարող են հարցնել` Եվրամիությունն ինչպե՞ս է իրականացնում Հայաստանում մարդու իրավունքների եւ աշխատանքային իրավունքների կոնվենցիաների կատարման մոնիթորինգը: Սա, սակայն, Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործարքի մի մասն է: Մեր կարծիքով` սա win-win իրավիճակ է»,- նշեց Սվիտալսկին` շարունակելով, որ այս ռեժիմը նպաստում է Հայաստանում բարեփոխումների խորացմանը:

«Սա բարեկամական առաքելություն է, սա հետաքննության առաքելություն չէ: Գործարքը միանգամայն հստակ է. Եվրամիության շուկաներին հասանելիության դիմաց յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի մարդու իրավունքների եւ աշխատանքային իրավունքների ստանդարտները: Թույլ տվեք հիշեցնել, որ եվրոպական շուկաներ են ազատ մատակարարվում ավելի քան 6 հազար հայկական ապրանքներ: Եվ, իհարկե, դրական գնահատման դեպքում դեռեւս կա Հայաստանի եւ մասնավորապես հայ արտահանողների համար GSP+ ռեժիմն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն»,- ամփոփեց Պյոտր Սվիտալսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ