News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

18.05.2017թ. թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վ. Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնել էր, որ «Ելք» կուսակցությունների դաշինքի վստահված անձի դիմումի հիման վրա 16.05.2017թ. կատարվել է 14.05.2017թ. Երեւանի ավագանու ընտրությունների 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ թիվ 7/51 ընտրական տեղամասում անվավեր քվեաթերթիկների փաթեթում առկա են մի շարք քվեաթերթիկներ, որոնց վրայից անհետացել էր կողմ քվեարկած նշումի թանաքանյութը:

20.05.2017թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի գրությունը ուղարկվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները, որոնց վրայից ենթադրաբար անհետացել էր կողմ քվեարկած նշումի թանաքանյութը 37-ն են, որոնցից 15-ը քվեարկված է եղել Հայաստանի հանրապետական կուսակցության, 17-ը՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի, իսկ 5-ը՝ «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին:

Վիճելի քվեաթերթիկների վրայից կողմ քվեարկած նշումի ջնջման կամ անհետացման մեխանիզմը եւ հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից 24.05.2017թ. նշանակվել է դատատեխնիկական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն:

Փորձագետի՝ 09.06.2017թ. եզրակացության համաձայն. «Փորձաքննությանը ներկայացված քվեաթերթիկների մակերեսներին առկա «V»- ձեւ նշանների  եւ գրառումների ուրվագծերը կատարվել են գրող գործիքի միջոցով, սակայն դրանց հետագա անհետացման պատճառների պարզաբանման, ներկանյութի բաղադրության վերաբերյալ գիտական հիմնավորված մեթոդներ ու գրականություն ՀՀ ոստիկանության ՓՔ վարչությունում առկա չեն, ուստի առաջադրված հարցերին, թե ինչ նյութերով են կատարվել այդ նշումները եւ ինչ պատճառով կարող էին դրանք անհետանալ, պատասխանել հնարավոր չէ: Նույն պատճառով հնարավոր չէ պարզել նաեւ դրանց կատարման վաղեմությունը:»

Վերը նշված հանգամանքները պարզելուն ուղղված անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական եւ այլ դատավարական գործողությունները կատարելու նպատակով Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից 20.06.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
ԿԸՀ-ն հաստատեց Երեւանի ավագանու կազմը
ՀՀԿ-ին բաժին է հասել 46 մանդատ, «Ելք» դաշինքին՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ 5 մանդատ...
Ամենաշատ