News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Կալաշնիկով» կոնցեռնը սկսել է անօդաչու հետախուզության ու դիտարկման նորագույն համալիրի սերիական արտադրությունը, հայտնում է RNS-ը։

«Ակնկալվում է, որ 2017-ին անօդաչու ավիացիոն համակարգի համալիրը կանցնի պետական փորձարկումների փուլը»,- ասել է ZALA AERO ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկիտա Զախարովը։ Նրա խոսքով, անօդաչուն բավականին պարզ ու հուսալի է շահագործման մեջ, ունի թռիչքի անաղմուկ ռեժիմ։ Առաջին սարքերն արդեն փոխանցվել են պատվիրատուներին։

Անօդաչուն կարող է թռչել 4 ժամ, թռիչքն իրականացվում է ձեռքից, առանց կատապուլտայի գործածման։ Անօդաչուն 7․5 կգ է կշռում։ «Տեսանյութեր փոխանցելու հարցում գործողության շառավիղը բարդ օդերեւութաբանական պայմաններում կազմում է առնվազն 30 կմ, իսկ կառավարման շառավիղը՝ առնվազն 50 կմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ընթացիկ տարում ZALA 421-16Е2 համալիրների պատվերների պորտֆելն արդեն ձեւակերպված է։ Պատվիրատուներն են թե պետական մարմիններն ու ձեռնարկությունները, թե զանազան առեւտրային կառույցները»,- ասվում է հաղորդագրության մեջ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ