Ադրբեջանում մայրը թունավորել է հնգամյա դստերը։
Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել Գուսարսկի շրջանում։ Գյուլնարա Սայպուլաեւան իր հնգամյա դստեր՝ Լուիզա Սայպուլաեւայի հանկարծակի մահվան կապակցությամբ ոստիկանություն է դիմել։
Երեխայի մահվան հանգամանենքերը պարզաբանելու ընթացքում պարզ է դարձել, որ վերջինը սպանվել է։ Երեխայի սպանության կասկածանքով՝ մայրը ձերբակալվել է։
Հարցաքննության ժամանակ Գյուլնարա Սայպուլաեւան ասել է, որ երեխայի կաթի մեջ միջատների դեմ թույն էր ավելացրել։