News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո վարչապետից հետաքրքրվեց, թե ինչու այդքան «անհավես» ներկայացրեց ծրագիրը: Նա նշեց, որ այդպիսի ներկայացման դեպքում վարչապետը չի կարողանա վստահություն ներշնչել պատգամավորների շրջանում, ավելին՝ ոչ էլ համոզել:

«Պարոն վարչապետ իրոք զարմանում եմ Ձեր անհավես, անէքսպրեսիա, անէմոցիա ելույթից:  Դուք այսպիսին չէիք, երբ առաջին անգամ ծրագիրը ներկայացրիք: Ինձ հետաքրքիր է, թե ինչո՞ւ եք այդքան անհավես: Թե՞ դուք վստահ չեք այն բանի մեջ, ինչը որ ներկայացնում եք Ազգային ժողովում վստահություն ստանալու համար: Եթե այդքան անհավես եք ներկայացնում, ո՞նց եք մեզ, ժողովրդին համոզելու: Այնպիսի տպավորություն է, որ Ձեզ քիչ առաջ ասել են, որ այլեւս դուք չեք լինելու վարչապետը:  Երկիրը սպասումների մեջ է պարոն վարչապետ, Դուք մոտավորապես 1 տարուց ավելի արդեն այդ պաշտոնում եք, ասում էիք՝ ընտրություններ են դիմացը, դրա համար էլ չեմ կարողանում լուրջ ռեֆորմներ անել, հեսա ընտրությունները կլինեն՝ կանենք: Ընտրություններն ավարտվել են, երկիրն էլի սպասումների մեջ է, որովհետեւ մի շատ կարեւոր հարցի պատասխան չկա՝ ով է լինելու 2018թ. վարչապետը: Եթե Դուք եք լինելու՝ ասեք իմանանք, մենք էլ հասկանանք՝ ում հետ ենք խոսում, բանակցում: Մեզ երեկ տեղեկացրին, որ Դուք ժամանակ չունեք Հայաստանի երրորդ քաղաքական ուժի՝ «Ելքի» հետ հանդիպելու, հարց է առաջանում, եթե վարչապետը ժամանակ չունի իր ծրագիրը խորհրդարանում ներկայացնելու, ուրեմն նա վարչապետ չպիտի աշխատի»,-դիմելով  Կարեն Կարապետյանին, ասաց Էդմոն Մարուքյանը:

Ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. «Անհավես չեմ ու չգիտեմ՝ ոնց անեի, որ նման տպավորություն չթողնեի, հետեւաբար, այդ հարցին պատասխանելու դեպքում փաստորեն կֆիքսեմ, որ համաձայն չեմ Ձեզ հետ: Վարչապետ լինելու եմ, թե չէ, բազմաթիվ անգամ պատասխանել եմ ու պատասխանս չի փոխվել: «Ժամանակ չունեմ»՝ նման ձեւակերպում չի եղել, ավելին, Ձեզ ասեմ, որ նախաձեռնողը ես եմ եղել, զանգահարել եմ  Ազգային Ժողովի նախագահին եւ հայտնել, որ ես ցանկություն ունեմ հանդիպել ֆրակցիաների հետ: Ժամը 18:00-ին եղել եմ, ես զարմացա, որ «Ելք» դաշինքը չկար»:

Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւս միջամտեց եւ ասաց, որ կազմակերպել է «Ելք» խմբակցության պատգամավորների եւ վարչապետի հանդիպումը, սակայն, պատգամավորները չեն ներկայացել:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղից նշեց, որ Ազգային Ժողովի նախագահն իրականության չհամապատասխանող տեղեկություն է հաղորդում եւ պահանջեց հայտարարության հնարավարություն՝ տեղի ունեցածը պարզաբանելու համար, սակայն, նրան ելույթի հնարավորություն չտրվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ