News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եվ վարչապետը, եւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները հունիսի 20-ին Ազգային ժողովում  հանդիպելու փոխադարձ ցանկություն են ունեցել, պարզապես Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը չի կարողացել կազմակերպել: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկվար Նիկոլ Փաշինյանը:

«Ստացվում է՝ եւ վարչապետը, եւ մեր խմբակցությունը հանդիպելու փոխադարձ ցանկություն են ունեցել, սակայն, ում միջոցով որ խոսակցությունը տարվել է՝ պարոն Բաբլոյանի, գուցե այդքան էլ ճիշտ չի հասկացել կողմերին: Պարոն Բաբլոյան, Դուք հիշատակեցիք ձեր օգնականին, գուցե իսկապես նման լուրջ հարցերը Ձեր օգնականին հանձնարարեք, նա հնարավոր է՝ ավելի լուրջ հմտություններ ունենա՝ նման բարդ հարցեր կազմակերպելու»,-ասաց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ   ԱԺ «Ելք» խմբակցությանն առաջարկվել է «Ծառուկյան» դաշինքի հետ միասին վարչապետի հետ հանդիպում ունենալ, սակայն, մերժել են:

«Մենք ասել ենք, որ ընդունելի չի, որովհետեւ, եթե հիմա նայեք հերթագրվածների ցուցակին, կտեսնեք, որ «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելք» խմբակցության համատեղ հանդիպումն է վարչապետի հետ: Մյուսներն ինչու համար են եկել, նույնիսկ դժվար է պատկերացնել՝ բացառությամբ Սեդրակ Սարոյանի»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցության հետ վարչապետ Կարեն Կարապետյանը չի հանդիպել, փոխարենը կառավարությունից խմբակցությանն առաջարկել են ծրագիրը քննարկել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ։ Նշենք, որ վարչապետը ծրագիրը ներկայացրել է «Ծառուկյան» եւ ՀՀԿ խմբակցություններին, իսկ ավելի վաղ ՀՅԴ ներկայացուցիչներին է ներկայացրել այն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ