News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին նոր մեղադրանք է  առաջադրվել: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալին հերթական անգամ անհիմն մեղադրանք է առաջադրվել:

Պաշտպանի խոսքով,  Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա) հատկանիշներով՝ փողերի լվացում: Թե ինչքանով առաջադրված նոր մեղադրանքը կապ ունի Հայաստան «Իգլա» բերելու հետ, պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մյուս մեղադրանքների հետ  նոր մեղադրանքը կապ չունի:

«Առայժմ չեմ կարող ասել, թե ինչու են այս մեղադրանքն առաջադրել: Այս մեղադրանքը անհիմն է եւ ինչպես մյուս մեղադրանքները, այնպես էլ սա իմ պաշտպանյալը չի ընդունում»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իգլայի» գործով կալանավորվածներ  Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին եւ ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքները նախաքննության ավարտին մեղմացվել են: Նրանց առաջադրված մեղադրանքներից հանվել է  ՀՀ ՔՕ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ՝ Ռազմամթերքի մաքսանենգություն,  նրանք այժմ մեղադրվում են միայն ՀՀ ՔՕ 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ՝ Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

NEWS.am-ի հետ զրույցում Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը նշել է, որ իր պաշտպանյալն իր ցուցմունքում ասել է, որ «Իգլան» փորձել է գնել Զինված ուժերի համար, նա պատվիրել է, որպեսզի այն արտասահմանից ներմուծեն: Ըստ նրա ցուցմունքի՝  «Իգլան» ներմուծող անձանցից է եղել գործով կալանավորված 3-րդ անձը՝ Արմեն Պողոսյանը, որը այն Հայաստանից է ձեռք բերել եւ փորձել է գումարի դիմաց վաճառել Սանասար Գաբրիելյանին: Իսկ Սամվել Բաբայանն իր խորհուրդներով փորձել է օգնել Սանասար Գաբրիելյանին՝ Զինված ուժերի համար «Իգլան» գնելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ