News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՏՀ Կոլեգիան հաստատել է ապրանքների հայտարարագրերի (ԱՀ) լրացման կարգում փոփոխությունները, որոնք արտադրվել են ազատ տնտեսական գոտիներում (ԱՏԳ) եւ Հայաստանում ու Բելառուսում թողարկվում են ազատ  շրջանառության համար: Փոփոխությունները կապված են նման ապրանքների կարգավիճակի որոշման նոր կանոնների հետ, որոնք ԵՏՄ տարածքում գործում են 2017 թվականի հունվարի 1-ից, հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից:

Նոր կանոնների համաձայն` ԱՏԳ-ում արտասահմանյան ապրանքների օգտագործմամբ արտադրված արտադրանքը ԵՏՄ մաքսային տարածքի մյուս հատվածներ ներկրելու դեպքում ներքին սպառման համար ենթակա է թողարկման մաքսային ընթացակարգի: Այս ընթացակարգով նախատեսվում է ներմուծման մաքսատուրքի եւ հարկերի վճարում, որոնք դուրս են գրվում պատրաստված (ստացված) արտադրանքի բաղադրության մեջ մտած արտասահմանյան ապրանքների համար, եթե հնարավոր է արտասահմանյան բաղադրիչի նույնականացումը: Իսկ եթե դա անհնար է, մաքսային վճարումները դուրս են գրվում պատրաստված ամբողջ արտադրանքի համար:

Նույնականացման բացակայության դեպքում ԱՀ 40-րդ սյունակում (ԱՀ գրանցման համարը) տեղեկությունների նշման նպատակահարմարությունը վերանում է: Սրա հետ կապված բելառուսական կողմի նախաձեռնությամբ, որին աջակցել է նաեւ Հայաստանը, ԵՏՀ Կոլեգիան արտաքին տնտեսական գործունեության կողմերին այս սյունակը չլրացնելու հնարավորություն է ընձեռել այսպիսի ապրանքները Հայաստանում եւ Բելառուսում հայտարարագրելիս: Համանման մոտեցում արդեն կիրառվում է Ռուսաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ