News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵՏՀ Կոլեգիան հավանություն է տվել ԵՏՀ-ի եւ Հունաստանի կառավարության համագործակցության մասին Համատեղ հռչակագրի նախագծին, որը կստորագրվի հունիսի 23-ին Մոսկվայում, հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից:

Հռչակագրով փոխգործակցություն է նախատեսվում ԵՏՀ իրավասությանը փոխանցված հարցերում, ինչը թույլ կտա համակարգել փոխադարձ առեւտրի մեծացման եւ տնտեսական համագործակցության ոլորտում համատեղ միջոցառումների անցկացման ջանքերը: Մասնավորապես 2017-ի աշնանը ծրագրվում է «Հունաստան-ԵՏՄ» գործնական համաժողովի անցկացումը:

ԵՏՀ Կոլեգիայի նիստում հավանության է արժանացել «Հակակեղծում» միջազգային համաժողովի վերաբերյալ կանոնադրության հաստատման մասին» Հանձնաժողովի Խորհրդի որոշման նախագիծը: Կանոնադրության նախագիծը մշակել է Հանձնաժողովը եւ համաձայնեցրել անդամ երկրների հետ: Փաստաթղթում ներկայացված են համաժողովի անցկացման նպատակները եւ խնդիրները, ինչպես նաեւ ֆինանսավորման հարցերը:

Այս տարվա մարտին Եվրասիական միջկառավարական խորհուրդը հավանություն է տվել միջազգային համաժողովի անցկացմանը` ամենամյա, ռոտացիոն կարգով: Համաժողովի կազմակերպման եւ միջոցառումների անցկացման գործը հանձնարարվել է Միության այն երկրին, որի ներկայացուցիչը նախագահում է Եվրասիական միջկառավարական խորհրդում:

Համաժողովի նպատակների եւ խնդիրների թվում է իշխանության, բիզնեսի, գիտության, իրավատերերի, արտադրողների, հեղինակների եւ հասարակայնության ներկայացուցիչների կառուցողական երկխոսության ապահովումը: Սա պետք է նպաստի անդամ երկրների մոտեցումների եւ առաջարկների համակարգմանը` կեղծ արտադրանքի տարածման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ինտելեկտուալ սեփականության օբյեկտների իրավունքների պաշտպանման եւ ապրանքների ու ծառայությունների քաղաքակիրթ շուկայի ձեւավորման վերաբերյալ: 2017 թվականին համաժողովի անցկացման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի արտադրանքի որակի եւ անվտանգության վերահսկման արդյունավետության բարձրացման, ապրանքաշրջանառությանը հետեւելու համակարգերի ստեղծման, շուկաների պաշտպանության մաքսային մեթոդների կատարելագործման հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ