Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Հասմիկ Շինդյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: