News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի հնարավոր ներդրումները կլինեն այն դեպքում, երբ էներգետիկ շուկան լիովին ազատ լինի, եւ հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան, Իրան: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում եւ ամերիկյան ընկերությունների, ներդրողների շրջանում մեծ է հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ»,-ընդգծել է ԱՄՆ դեսպանը:

Նրա խոսքով, այս ամիս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի հետ տեղի են ունեցել մի շարք օգտակար հանդիպումներ, որի ժամանակ նախարարը ներկայացրել է երկու ներդրումային ծրագիր. մեկը վերաբերում է կոշտ թափոնների մշակման միջոցով էներգիայի արտադրությանը. «Մենք այդ առաջարկներն այժմ ներկայացնում ենք ամերիկյան ներդրողների ուշադրությանը»:

Անդրադառնալով Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրին, դեսպան Միլսը նշել է, որ խոսքը ներուժի, հնարավոր ներդրումների մասին է, որը հնարավոր կլինի այն դեպքում, երբ էներգետիկ շուկան լիովին ազատ լինի, եւ հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան, Իրան. «Դա հնարավոր կլինի ենթակառուցվածքների առկայության դեպքում»: Նրա խոսքով, Էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի հնարավոր ներդրումային ներուժի մասին ցուցանիշը հաշվարկվել է Էներգետիկայի նախարարության կողմից. «Մեր գնահատումները դեսպանությունում նույնպես հաստատում են, որ կա  այդպիսի ներուժ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ