News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պյոտր Սվիտալսկի-ՀՀ իշխանություն «փոխհրաձգությունը» մեծ աղմուկ է ոչնչից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այն ինչ ասել է Սվիտալսկին, դա ասել է մշտապես, հասկանալի չէ՝ ՀՀ իշխանություններն ինչի հանկարծ որոշեցին վիրավորվել։ Ասել է՝ մեզանում ընտրական գործընթացներում լուրջ խնդիրներ կան, որի մասին խոսել են նաեւ ընդդիմությունից բացի իշխանության ներկայացուցիչները»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց. «Իշխանության ներկայացուցիչները երեւի սովոր են, որ Եվրամիությունը տարբեր ծրագրեր ֆինանսավորի, բյուջետային ներդրումներ անի, բայց հետո չգնա իր ծրագրերի հետեւից եւ տարբեր պաշտոնյաներ զբաղվեն տարատեսակ ատկատներով եւ այլն»:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ԵՄ դեսպանն ուշադիր հետեւում է, թե Եվրամիության ներդրումները որքանով են արդյունավետ ծախսվել, հետեւաբար նրա խոսքերից պետք է հետեւություն անեն իշխանության ներկայացուցիչները եւ շնորհակալություն հայտնեն, որ նա ուզում է իմանալ դրամաշնորհն ու ներդրումը ինչպես են ծախսվել։

Հիշեցնենք, որ Եվրամիության դեսպանը քննադատել էր ՀՀ-ում ընտրական գործընթացները եւ առաջարկել ԿԸՀ-ում արժանահավատ դարձնելու համար ներգրավել քաղհասարակության ներկայացուցիչներին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պյոտր Սվիտալսկին խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին, հայտարարել էր. «Իր նախնական զեկույցում ԵՄ-ն նշել է, որ ընտրակաշառքների բաժանելու, ձայներ գնելու դեպքեր են գրանցվել։ Դեպքեր են եղել, երբ մարդկանց ստորացրել եւ ծեծի են ենթարկել»։ ԵՄ դեսպանն առաջարկել է չտառապել պատրանքներով ու խոստովանել խնդրի լրջությունը։ Նրա կարծիքով՝ լուծում գտնելու համար կողմերը պետք է քննարկեն խնդիրը. «Այդ ամենի վերաբերյալ ես իմ սեփական կարծիքն ունեմ։ Ես վստահ եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը։ Իշխող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքն իրենց հարմարացնել»:

Նա կոչ էր արել բարձրացնել վստահության մակարդակը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ՝ դրա աշխատանքներում քաղաքական ուժերի լայն հատվածի ներգրավման միջոցով։

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմանազավոը ԵՄ դեսպանի հայտարարությունները որակել էին որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ