Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հունիսի 29-ին կանցկացնի հանդիպում Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմանի առեւտրա- տնտեսական , ներդրումային, գիտատեխնիկական ու մշակութային- հումանիտար համագործակցության հրատապ հարցերը, արդյունաբերության, էներգետիկայի, զբոսաշրջության ու այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացումը։ Հատուկ ուշադրություն կդարձնեն ԵՏՄ երկրների ու Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու աշխատանքին»,- հայտնել են կառավարությունից։