News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում բախումների հետեւանքով մոտ 100 մարդ է զոհվել։ Բրիայի քաղաքապետը հայտնել է, որ զոհերի քանակը կարող է աճել, քանի որ փողոցներում դեռ սպանվածների դիեր կան, հայտնում է Reuters-ը։

«Սինհուայի» տվյալներով, բախումները տեղի են ունեցել «Սելեկա» ու «Անտիբալակա» զինված խմբավորումների միջեւ։

«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության տվյալներով, եւս 43 տուժածներ են տեղափոխվել հիվանդանոցներ։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ԿԱՀ կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները Հռոմում ստորագրել են հրադադարի մասին համաձայնագիր։ Ըստ պայմանավորվածության, հակամարտության բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը՝ երկրի ամբողջ տարածքում, ինչն առաջին քայլը կդառնա երկարաժամկետ խաղաղության սահմանման ճանապարհին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ