Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 28-ամյա Ալբերտ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2010 թ. հունիսի 16-ից գտնվում է հետախուզման մեջ ՌԴ Տվերի մարզի Զավոլժսկի շրջանի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 171.2 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: