News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության հարցերով զբաղվող գիտնականների միջազգային ասոցացիան բաց նամակ է ուղարկել Ավստրալիայի հատուկ ռադիոհեռարձակման կորպորացիայի՝ SBS-ի ղեկավար Մայքլ Էբեյդային, քննադատելով նրան Հայոց ցեղասպանության սխալ բնութագրի համար։ Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը։

Սենատում 2017-ի մայիսի լսումների ընթացքում Էբեյդան քննադատել է Հայոց ցեղասպանության լուսաբանման հարցում խմբագրական քաղաքականությունը։ Մասնավորապես սենատոր Սկոտ Լուդլամը խնդրել է նրան մեկնաբանել այն հրապարակումը, որում նշվում է, որ SBS-ը այս հարցի շուրջ հատուկ քաղաքականություն ունի՝ լրագրողներին չի թույլատրվում օգտագործել ցեղասպանություն բառը, դրա մասին պետք է խոսել որպես հայերի զանգվածային սպանություն, որը ՛շատերը ցեղասպանություն են համարում, բայց Թուրքիան ժխտում է դա։

Դրան ի պատասխան՝ SBS-ի ղեկավարը նշել է, որ դրանով իսկ իրենք ուզւոմ են հանդիսատեսին ցույց տալ, որ այս հարցի շուրջ պատմաբանների միջեւ կան տարաձայնություններ։

«Հայոց ցեղասպանության ժխտումը պատմության մաս չէ, դա գաղափարախոսություն է ։Մենք հիասթափված ենք, որ SBS-ի նման հարգարժան կազմակերպություն այդ ուղին է ընտրել»,- ասվում է նամակում։

Նամակի հետ միասին գիտնականները հարցում են ուղարկել Հայոց ցեղասպանության հարցում կազմակերպության պաշտոնական քաղաքականության փոփոխության մասին։ «Մենք նաեւ շնորհակալություն ենք հայտնում սենատոր Լուդլամին ցեղասպանության ճանաչման համար»,- ասվում է նամակում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ