News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղացիները կկարողանան ավելի խոշոր արտոնյալ վարկեր ստանալ։ Այս մասին հունիսի 21-ին ԱԺ-ում հայտնել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։

Սուբսիդավորված տոկոսադրույքով (8 տոկոսային կետ 14 –ից) վարկեր հիմա էլ են տրամադրվում գյուղացիներին, բայց միայն մինչեւ 3 մլն դրամի չափով։ «Մենք ուզում ենք դա, հակառակը, ստորին շեմը դարձնել, իսկ վերին շեմը՝ 10 մլն դրամ սահմանել»,- հայտնել է նախարարը։

Բացի դրանից ձեռնարկություններին տրամադրվելու են պետական վարկեր՝ շրջանառության կապիտալից, որպեսզի սեզոնին գյուղացիներին վճարեն բերքի դիմաց։ «Բայց Կառավարությունը հետեւելու է, որ վարկերը օգտագործվեն միայն դրա համար ու ոչ մի այլ նպատակով»,- հայտնել է Առաքելյանը։

Դրա համար, հնարավոր է, դրանք կտրամադրվեն անմիջապես գյուղացիներին՝ այսինքն շրջանցելով գործարանները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ