News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի բունդեսթագը հավանություն է տվել Ինջիրլիկ թուրքական բազայից բունդեսվերի զինվորականների դուրս բերմանը։  «Մեծ կոալիցիայի» կուսակցությունների կողմից ներկայացված առաջարկն աջակցել են 569 խորհրդարանականներից 461-ը, հայտնում է DW

Զինվորականներին դուրս բերելու պատճառն այն է, որ Թուրքիան արգելում էր գերմանացի պատգամավորներին այցելել «Ինջիրլիկ» բազա՝ ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ՝ այդ թվում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւը, նաեւ պետհեղաշրջման փորձից հետո Թուրքիայից փախած զինվորականներին Գերմանիայում ապաստան տրամադրելը։

Այդ ավիաբազայում 2016-ի սկզբին տեղակայվել էր մոտ 270 գերմանացի զինծառայող, «Տորնադո» տեսակի վեց հետախույզ օդանավ, մեկ լիցքավորող օդանավ՝ Airbus A310 MRTT։ Դրանք աջակցում էին Սիրիայում ու Իրաքում ԻՊ-ի բազաների վրա օդային հարվածները, իրականացնելով հետախուզություն օդից ու լիցքավորելով օդանավերը։ Հիմա օդանավերն ու ռազմական կոնտինգենտը կտեղափոխվի Հորդանան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ