News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտից հունիսի 19-ին Երեւան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված Յուրի Զաքարյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

«Զինծառայողը դեռեւս միացված է արհեստական շնչառության ապարատին, կփորձենք առաջիկա օրերին արդեն անջատել ապարատը»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:

Զինծառայողը ստացել է գլխի հրազենային թափանցող վիրավորում: Հունիսի 17-ին վիրավորված ժամկետային զինծառայողը Երեւան է տեղափոխվել երկու օր անց:

Հոսպիտալում է գտնվում նաեւ հունիսի 16-ին վիրավորված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանը: Նա ականի պայթյունից գլխի շրջանում էր վիրավորում ստացել: Կամավոր Խաչատրյանի խոսքով, զինծառայողի գլխում բեկոր է մնացել, դեռեւս վաղ է ասել՝ նա վիրահատության կենթարկվի, թե ոչ:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին եւ 17-ին հակառակորդի սադրանքների հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 3 վիրավոր:

Մասնավորապես, հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Կան երկու վիրավորներ՝ Մյասնիկ Հովհաննիսյանը, որը գտնվում է Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում եւ 20-ամյա Արմեն Հարությունի Վարդանյանը, որը ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է գտնվում:

Հաջորդ օրը՝ հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Վիրավորվել է Յուրի Արմենի Զաքարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ