News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայտնի են դարձել որոշ մանրամասներ Զավեն Կարապետյանի մասին, որին Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ներկայացնել որպես Հայաստանի ԶՈՒ զինծառայող։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն այն մասին, որ հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իբրեւ պատանդառվել է Հայաստանի ԶՈՒ զինծառայող։ Ավելի ուշ ՊՆ-ն տարածել է քաղաքացիական հագուստով, վրայից թուրքական նմուշի զրահաբաճկոն հագած տղամարդու հարցաքննության տեսագրությունը, որտեղ տղամարդը, որը ակնհայտորեն անհավասարակշիռ վիճակում էր, վատ հայերենով ցուցմունքներ է տալիս, ընդ որում ձայնագրության վատ որակի պատճառով ոչ բոլոր բառերն են լսվում։ Ի թիվս ամենայնի՝ տղամարդը հայտնում է, որ ինքը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից է։ Սակայն այդ գյուղում երբեք նման անուն ազգանունով մարդ չի ապրել։ Հակառակը, նման մարդ ապրել է Վանաձորում։

NEWSam –ի թղթակիցը պարզել է, որ նման մարդ գրանցված է Վանաձորում Մայմեխի մայրուղու վրա գտնվող շենքում, որտեղ գտնվում է ծերանոցը։ Հաստատության տնօրեն Մանուշակ Օհանյանը հավաստիացնում է, որ նման մարդ իրենց մոտ չի աշխատում ու չի ապրում, բայց ինքը այդ մարդու մասին «ինչ-որ բան է լսել»։ Մասնավորապես տնօրենը Զավեն Կարապետյանի անունով ծանուցագիր է տեսել՝ ընտրություններին մասնակցելու համար։

«Ես նրան չեմ ճանաչում, չեմ տեսել։ Պարզապես լսել եմ, որ ժամանակին նման մարդ է եղել ու տեսել եմ ծանուցագիրը»,- վստահեցնում է տնօրենը։ Նրա խոսքով, նման անուն ազգանունով 1993-ին մի սան կար այն մանկատանը, որին աջակցում էր Ազնավուրի հիմնադրամը։ Տնօրենի խոսքով, մանկատնից հետո նա ինչ-որ տեղ էր գրանցվել, որպեսզի անձնագիր ստանա։ «Ենթադրում եմ, որ ծերանոցում է գրանցված եղել»,- նշել է տնօրենը։

Զավեն Կարապետյանի մանկության ընկեր Լեւոն Ավշարյանի խոսքով, իրենք միասին են սովորել Երեւանի Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում, հետո ընդունվել են արհեստագործական ուսումնարան, տարբեր բաժիններ։ Որոշ ժամանակ հետո Ազնավուրի հիմնադրամը Ավշարյանի համար Վանաձորում տուն է գնել, ու նա տեղափոխվել է։ Շուտով Կարապետյանն էլ է տեղափոխվել Վանաձոր։ Դա եղել է 1993-94 թթ։ Նրանք չորսով են ապրել այդ տանը ։ Այնտեղ ապրել են 4-5 տարի, հետո Կարապետյանը կրոնով է հրապուրվել։ «Նա շփման հարցում մեծ խնդիրներ ուներ։ Մենք դիմեցինք Հիմնադրամին ու նրան առանձին տուն տրամադրեցին»,- պատմել է Ավշարյանը։ Նրա խոսքով տղաներից ամենուժեղը Կարապետյանն էր, նա երկար ժամանակ աշխատել է փայտամշակման ձեռնարկությունում։ Վերջին անգամ Ավշարյանը ընկերոջը տեսել էր աղբանոցի մոտ, նիհարած, հյուծված։

Ավշարյանի խոսքով, դա 5-6 տարի առաջ էր։ Թե որտեղից է ծնունդով Կարապետյանը՝ Ավշարյանը չգիտի։ Գիտի միայն, որ նա Երեւանում հայտնվել էր Գավառի մանկատնից։

Փաստորեն , ստացվում է, որ Զավեն Կարապետյանին արդեն բավականին երկար ժամանակ, մի քանի տարի, ծանոթներից ոչ մեկը չի տեսել ու նրա մասին տեղեկություններ չի ունեցել։ Միանգամայն հնարավոր է, որ հոգեպես անառողջ, ազգականներ չունեցող մարդը Ադրբեջանում վաղուց է հայտնվել ոչ իր կամքով ու նրան գաղտնի պահում էին «հարմար» առիթի համար։ Դրա օգտին է խոսում նաեւ այն, որ Կարապետյանը մայրենի լեզվով այդքան վատ է խոսում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ