News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 21-ին, ժամը 21:36-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին գտնվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Ապարան հատվածի 18-րդ կմ-ին «DAF» մակնիշի TXG 700 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Շալվա Ուկլեբա (մոտ 65 տարեկան), Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, կողաշրջվել եւ հայտնվել ճամփեզրին. վարորդն արգելափակվել է խցիկում:

Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահին:

Տպել
Ամենաշատ