News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի ավագանին այս օրե­րին վայելում է ամառային հանգիստը եւ մինչ աշուն՝ սեպտեմբեր, նիստեր չի հրավիրելու, եթե, իհարկե, արտահերթ կարգով ինչ-որ հարց քննարկելու անհրաժեշտություն չծագի:

Սակայն ավագանու ամենամեծ՝ «Բալասանյան» դաշինք խմբակցության ներսում, դատելով մեզ հասած լուրերից, իրավիճակն այնքան էլ հարթ չէ: Մինչ այժմ խմբակցությունը նիստեր էր հրավիրում եւ առանց քվո­րումի խնդրի հետ բախվելու, սահուն կազմակերպում իր աշխատանքը: Ավագանու մյուս խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն ու ՀՎԿ-ն, անցած 9 ամիսների ընթացքում բոյկոտում էին ավագանու աշխատանքները, սակայն վերջին նիստը բացառություն դարձավ՝ ՀՎԿ-ն, ի դեմս ավագանու իր չորս ան­դամների, դադարեցրեց բոյկոտն ու ստանձնեց ավագանու պարտակա­նությունների կատարումը:

Այս հան­գամանքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց, ընդհուպ՝ ՀՎԿ-ականները մեղադրվեցին քաղա­քապետ Սամվել Բալասանյանի որդու կողմից «գնվելու» եւ 300 հազար դրամ աշխատավարձի դիմաց նիստերին իրենց ներկայությունն ապահովելու մեջ: Բայց փաստը, թե ինչու քաղաքա­պետը «թեթեւացավ» ու ՀՎԿ-ին բոյկոտը դադարեցնելու առաջարկ արեց այն դեպքում, երբ քվորումի խնդիր նրան աջակցող ավագանին չուներ, մնում է անհասկանալի:

Այս քայլի վրա որոշ լույս սփռեց հենց նույն ՀՎԿ-ն՝ ի դեմս խմբակցու­թյան անդամ Հասմիկ Եղիազարյանի, ով մեզ հետ զրույցում ասել էր. «Առա­ջարկվել է մասնակցել ավագանու նիստերին, որովհետեւ այնտեղ նիս­տին խժդժուկներ են եղել, եւ վտանգ է զգացել  քաղաքապետը, որ կարող է «Բարգավաճից» անցած ավագանու անդամները, որոնք այսօր «Բալասանյան դաշինքում» են, չմասնակցեն ավագանու նիստերին: Այդ դեպքում 17 թիվը՝ քվորումը, չէր ապահովվի, եւ ավագանին չէր կարողանա աշխատել: Դրա համար, ինձ չի եղել անձամբ, բայց մեր խմբակցության անդամներից երկուսին առաջարկել են գնան ավա­գանու նիստին:

Մեզ հասած տեղեկու­թյուններով, Բալասանյան Սամվելը մտավախություն ունի, որ «Բալասանյան դաշինքով» անցած ավագա­նիներից ոմանք կարող են չմասնակցել նիստերին»: Եղիազարյանը, սակայն, չնշեց, թե ովքեր են այդ՝ «Բարգավա­ճից» «Բալասանյան դաշինք» խմբակ­ցության միջոցով ավագանու անդամ դարձած անձինք եւ այդ ինչ «խժդժուկների» մասին է խոսքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս...
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն...
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
Մենք համառոտ անդրադարձել ենք ՄԻՊ զեկույցին եւ արձանագրել, որ այն կենացների ժողովածու է հիշեցնում, չկա...
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
Ինչպես «Հանրային ծառայության մասին» օրենքով, այնպես էլ ոլորտային՝ «Տեսալսողական մեդիայի» օրենքով...
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Այսինքն, ադրբեջանցիները «գետի այս կողմ» չեն անցնի: Ըստ այդմ, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը...
Ամենաշատ