News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը այսօր՝ հունիսի 22-ին, Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հիշեց հայ բանաստեղծ Պարույր Սեւակին:

«Թույլ տվեք մեջբերել Պարույր Սեւակից մի կտոր: Այժմ բոլորը կարդալ գիտեն, փառք կարդացը հասկացողին: Ինտրիգասեր համայնքի համար կրկնել, որ այս ծրագիրը հենվում է ՀՀ նախագահի ծրագրային ելույթի վրա, կարող ենք այս ծրագիրն անվանել՝ Անվտանգություն եւ առանընթաց, նոր սկիզբ, արդար Հայաստան»,- խորհրդարանում ասաց պատգամավորը:

Այնուհետեւ Կարեն Ավագյանն առիթը բաց չթողեց խայթել ընդդիմադիր «Ելք» խմբակցությանը: Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բարձրաձայնեցին այն հարցի մասին, թե 2018թ.-ի ապրիլից հետո ով է լինելու վարչապետ:

«Այդ մարդիկ չգիտեն այնքան, թե իրենց ֆրակցիայի ղեկավարը 2018թ.-ի ապրիլից հետո ով է լինելու»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ողջ ելույթի ընթացքում դահլիճից ձայները չէին դադարում: Արա Բաբլոյանը ստիպված էր միջամտել եւ լռելու կոչ անել:

Տպել
Ամենաշատ